ՊԵԿ-ը հաստատեց՝ Առինջ մոլում խուզարկություն են իրականացնում
Պետական եկամուտների կոմիտեն Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց տարածված տեղեկությունները, որ կոմիտեի աշխատակիցները Առինջ մոլում են:
«ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները Առինջ մոլ առևտրի կենտրոնում են»,-ասացին ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ այս պահին չպատասխանելով այլ հարցերի:
Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ ՊԵԿ աշխատակիցներն այնտեղ են մտել ոստիկանների ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:
Շատերը խուզարկությունը պայմանավորեցին Ծառուկյանի՝ երեկ արած հայտարարություններով, ինչպես նաև տրանսգենդերի շուրջ առաջացած Նաիրիա Զոհրաբյան-Մարինա Կարապետյան վեճով: