ԱՄՆ դեսպան. «Սուսերով պարը» իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է
Հայաստանում ԱՄն դեսպանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այն պատմում է նորանշանակ դեսպանի հայաստանյան գործունեության առաջնահերթությունների մասին:
Դեսպանն այցելել է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, դիտել «Սուսերով պարը»:
«Այն առաջին անգամ լսել եմ դպրոցական հասակում, իսկ այսօր հասկացա, որ այն մինչ օրս մնում է իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկը: Շատ եմ կարևորում մշակութային կապերը»,-տեսահոլովակում ասում է դեսպանը:
Անդրադառնալով անվտանգության ոլորտում համագործակցությանը, դեսպանը բարձր է գնահատում Հայաստանի ներգրավվածությունը Կոսովոյի ու Աֆղանստանի խաղաղապահ գործողություններում, համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու ՄԱԿ-ի հետ:
«Մերօրյա աշխարհում պետք է որևէ ջանք չխնայել խաղաղության ապահովման ու ու հակամարտությունների կարգավորման համար»,-նշում է նա:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
- ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուն կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղությամբ
- Հույս ունեմ հայերենով ասուլիս տալ. ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան