Արամ Ավագյան vs Ֆրանցիսկո Էսպարզա մենամարտը՝ մայիսի 2
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Punch Boxing Promotions-ը ներկայացնող Արամ Ավագյանը մայիսի 2-ին կանցկացնի իր հերթական մենամարտը: Այս մասին տեղեկացնում է Punch Boxing Armenia-ն։
Լաս-Վեգասում կայանալիք՝ WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանն ուժերը կչափի ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ:
24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեիսոնալ ռինգում անցկացրել է 10 մենամարտ, որից մեկն ավարտել է ոչ-ոքի, իսկ մյուսներում հաղթանակ տարել:
Արամի համար այս մենամարտը կլինի 10-րդը: Նախորդ 8-ում Ավագյանը միայն հաղթանակներ է գրանցել. մեկ անգամ էլ մենամարտն ավարտել է ոչ-ոքի արդյունքով: