Արարատ-Արմենիան զղջում է. ակումբի հայտարարությունը
Բարձրագույն խմբի 25-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Շիրակին» ու լարված վերջաբանով խաղն ավարտել ոչ-ոքի` 2:2 հաշիվը:
Հանդիպումից հետո «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել.
«Հարգելի ֆուտբոլասերներ, այսօր Արարատ-Արմենիա - Շիրակ հանդիպման ժամանակ օթյակում գտնվող Արարատ-Արմենիայի անձնակազմը և գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը չափազանց բուռն կերպով արձագանքեցին մրցավարի որոշմանը՝ ցույց տալով իրենց անհամաձայնությունը:
Անձամբ պարոն Գալստյանը և ակումբի անձնակազմը զղջում են տեղի ունեցածի համար և այս տհաճ միջադեպը համարում են անթույլատրելի:
Հետագայում նման դեպքեր պետք է չկրկնվեն, իսկ ֆուտբոլասերներին կոչ ենք անում գալ մարզադաշտ և շարունակել աջակցել մեր թիմին և հայկական ֆուտբոլին»,- գրված է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա