Խաղաղությունը, որն այսօր կա, պարտադրված է հակառակորդին. փոխնախարար
«Պաշտպանության նախարարը ոչ միայն հայտարարել է, որ պետք է ավելացնել գրոհային ուժերը, այլ արդեն մենք այդ փուլում ենք: Այդ թվում՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով մեր տեսլականը դրան է միտված, ինչպես պաշտպանության նախարարը հայտարարել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Փոխնախարարի խոսքով՝ նախարարի ասածը որպես ագրեսիա ընդունելը միամտություն է. «Ամբողջ հասարակությունը պետք է կարողանա ընկալել, որ խաղաղությունը որևիցե մեկը նվեր չի տվել Հայաստանին: Այդ խաղաղությունը, հարաբերական անդորրը, որն այսօր կա, դա պարտադրված է հակառակորդին: Եվ եթե հակառակորդը նորից փորձի սանձազերծել, մենք նորից պարտադրելու ենք խաղաղություն: Իսկ այդ խաղաղությունը պարտադրելու միջոցները տարբեր են՝ ռազմական, դիվանագիտական և անձնական շփումների միջոցով»։
Դիտարկմանը, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը ահաբեկիչ է որակել, Բալայանն ասաց. «Որևիցե մտահոգություն չունեմ դրա հետ կապված, որովհետև ամբողջ աշխարհն արդեն գիտի, թե ինչքան է իրենց հայտարարություններն ու գործն իրարից տարբերվում: Ահաբեկչությունը ինչպես միջազգային օրենսդրությամբ, այնպես էլ ՀՀ Քրեական օրենսգրքով հստակ սահմանումներ ունի, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների մասին հայտարարությունները վերաճել են սպառնալիքների
- Դավիթ Տոնոյան. Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում. «Մեդիամաքս»
- Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակին խաղաղության. Դավիթ Տոնոյան
- Թող ոչ մեկի մոտ կասկած չառաջանա. Դավիթ Տոնոյանն՝ իր հայտարարության մասին
- Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից. վարչապետ
- Դավիթ Տոնոյան. Անթույլատրելի է Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով