Գերմանիայի ՍԴ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավարտվել է Գերմանիայի Սահմանադրական Դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։ ՀՀ Սահմանադրական դատարանից հայտնում են, են, որ այցի ընթացքում պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի սահմանադրական դատարանում, որտեղ նախ տեղի է ունեցել երկու երկրների սահմանադրական դատարանների նախագահների առանձնազրույցը: Դրան հաջորդել է ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում՝ «Անհատական գանգատի քննության սահմանները սահմանադրական դատավարությունում» թեմայով: Խորհրդաժողովի մասնակիցները քննարկել են նաև երկու երկրների սահմանադրական դատարանների մի շարք որոշումներ:
Այցի շրջանակներում պատվիրակության ներկայացուցիչները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատվիրակությունը շրջայց է կատարել Ցեղասպանության թանգարանում, որտեղ Անդրեաս Ֆոսկուլեն գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում։
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահի և վարչապետի հետ, այցելել է Մայր Աթոռ, ընդունելության արժանացել Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից, շրջել Էջմիածնի թանգարանում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հրավերով, ապրիլի 5-ից պաշտոնական այցով Հայաստանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական Դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, Դատարանի դատավորներ, Դատարանի աշխատակազմի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների գործում
- ՍԴ նախագահ. Նախընտրած թեկնածու ունենալու իրավունք չկա, որևէ քաղաքական ճնշում կառույցի վրա ևս չկա
- Վարչապետն ու Գերմանիայի ՍԴ նախագահը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով