Ըմբշամարտի ԵԱ. 4 ազատ ոճային այսօր կսկսի պայքարը
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն 61, 74, 86 , 92 և 125 կգ քաշային ըմբիշները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը Ուկրանիան ներկայացնող Վոլոդիմիր Բուրուկովն է։
74 կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանը նույնպես պայքարը կսկսի որկավորման փուլից՝ գոտեմարտելով վրացի Ավթնադիլ Կենտչաձեի հետ։
86 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանի մրցակիցը որակավորման փուլում հույն Գեորգիոս Սավուլիդիսն է։
125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի լատվիացի Դմիտրիս Միհալովսի հետ։
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրվա արդյունքում այսօր բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի ԵԱ. Վաղինակ Մաթևոսյանը և Սարգիս Հովսեփյանը նույնպես պարտվեցին
- Հնարավոր է Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնի ադրբեջանցի ըմբիշի հետ
- Ըմբշամարտի ԵԱ. Դավիթ Սաֆարյանը քառորդ եզրափակչում է
- Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը պարտվեց 1/8 եզրափակչում
- Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա