Լևոն Շիրինյան. Արցախի հարց գոյություն չունի
«Արցախի հարց գոյություն չունի, արհեստական հարց է: Այդ իմաստով մենք լուծել ենք՝ Արցախն ազատագրված է, պետությունը կայացած է»,-լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Անդրադառնալով որպես մարզ Արցախը Հայաստանին միացնելու վերաբերյալ քննարկումներին, Շիրինյանը նկատեց, եթե պետությունը չունի ինքնուրույն բանակը, սեփական արժույթ, ֆինանսական համակարգ, արտաքին քաղաքականություն, ինչպես Արցախի պարագայում է, ապա դա կարելի է համեմատել օրինակ Գերմանիայի ու Բավարիայի հետ:
«Այս հարցը գոյություն չունեցող հարց է, ոչ ներսից, ոչ դրսից այն չպետք է օգտագործվի պառակտումների, ճզմվածության համար: Ինչ վերաբերում է միացնել-չմիացնելուն, ապա որոշումը կա, երբ համաշխարհային իրադրությունը հարմար լինի, փորձագետները կասեն: Բայց ես կողմ եմ դաշնային պետությանը պայմանագրով, քանի որ դա նաև ինքնավարության հարց է»,-ասաց նա:
Ըստ Լևոն Շիրինյանի՝ նորագույն պատմության ընթացքում համաշխարհային քաղաքականության մեջ պետություն ստեղծելու առումով նման բարենպաստ իրավիճակ Հայաստանը չի ունեցել:
«Մեզ համար գլխավոր հարցը պետականաշինությունն է: Եթե մենք պետականաշինության մեջ հաջողություն չունեցանք, մենք դատապարտված ենք մեր հայրենիքում չապրելուն»,-ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով