
Մադոննան հաստատել է «Եվրատեսիլին» մասնակցությունը
Փոփ-աստղ Մադոննան ելույթ կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթում, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երգչի ներկայացուցիչներին: Մադոննան Թել Ավիվում կայանալիք մրցույթին կկատարի 2 երգ:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ մրցույթը տեղի կունենա Իսրայելում մայիսին: Այն կտևի երեք օր։ 40 երկրների ներկայացուցիչներ կպայքարեն լավագույն կոչման համար, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 60-ամյա Մադոննան 1մլն դոլար կստանա Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում ելույթի համար: