Մատենադարանի մուտքն ամսվա մեջ մեկ օր անվճար կլինի
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մուտքն ամսվա վերջին շաբաթ օրն անվճար կլինի: Ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը։
Մատենադարանի կայքից տեղեկանում ենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից գործում է հետևյալ գնացուցակը՝ ընդհանուր այցելությունների համար 1500 դրամ, աշակերտների համար 200 դրամ, ուսանողների համար (ուսանողական տոմսով) 300 դրամ:
Անվճար այցելության արտոնություն տրվում է՝ հատուկ դպրոցների սաներին, թոշակառուներին, զինծառայողներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին,մինչև 6 տարեկան երեխաներին, I և II կարգի հաշմանդամներին, ԻԿՕՄ-ի անդամներին և ՀՀ թանգարանների աշխատողներին (համապատասխան փաստաթղթերով):
Մատենադարանն աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթի, կիրակի և տոն օրերից, ժամը 10։00-17։00-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան