Յագլանդ․ ԵԽ բյուջեն պետք է կազմվի անդամ երկրների, այլ ոչ թե ԵՄ «հարուստ քեռու» միջոցներից
Այսօր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը վերջին անգամ հանդես եկավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ մինչ հունիսին հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրությունը։ Յագլանդին խորհրդարանականները հարցեր էին ուղղում հատկապես ԵԽ բյուջեի խնդիրների վերաբերյալ, որն առաջացել է Ռուսաստանի կողմից արդեն 2 տարի ԵԽ բյուջե գումար չփոխանցելու հետ։
Յագլանդը մերժել է առաջարկությունները, որ կարող են լինել ԵԽ բյուջեի ֆինանսավորման այլընտրանքային միջոցներ, ինչպիսիք են ԵՄ-ից գումար խնդրելը կամ բանկից վարկ վերցնելը։
Յագլանդը նշել է, որ եթե ԵՄ-ն կարող է ֆինանսավորել կոնկրետ ծրագրեր, օրինակ Ուկրաինայում, այն «հարուստ քեռի» չէ, ոչ էլ բանկոմատ, որը պետք է վճարի սովորական բյուջեն, պնդելով, որ ԵԽ բյուջեն պետք է ֆինանսավորվի անդամ երկրների կողմից։
Յագլանդը, խոսելով, այսպես կոչված, Ռուքսիթի մասին, նշել է, որ այն կստեղծի ուրիշ Եվրոպա, կբաժանի Ռուսաստանին մնացած մայրցամաքից ու Ռուսաստանի 140մլն քաղաքացիները կզրկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց։