500 հազար եվրոյով վաճառվել է Նապոլեոնի գահը
Ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի գահն աճուրդում վաճառվել է 500 հազար եվրոյով։ korrespondent.net-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Osenat աճուրդային տնից, որն անցկացրել է վաճառքը։ Նոր սեփականատիրոջ անունը չի հայտարարվում։
Փորագրված և ոսկեզօծ գահը նախապես գնահատվել է 80 հազար եվրո։ Այսքան ցածր գինը կապված է եղել դրա իսկության հետ կապված վեճերով։ Երկար ժամանակ համարվել է, որ գոյություն ունի Նապոլեոնի հինգ գահ։ Դրանցից մեկը գտնվում է Տյուիլրի փարիզյան պալատում, մյուսը՝ Սեն-Կլու ամրոցում, երրորդը Սենատում, որը մինչ օրս այնտեղ է, չորրորդը՝ Օրենսդրական կորպուսում (այժմ՝ Ազգային ժողով), հինգերորդը՝ Փարիզի քաղաքապետարանում։
Բայց Osenat-ում պնդում են, որ «այս լոտը մասնագետները վեց ամիս ուսումնասիրել են», իսկությունը որևէ կասկած չի առաջացնում, իսկ լոտի պատմությունը վավերագրված է։
Աճուրդային տան տեղեկատվության համաձայն, 19-րդ դարի վերջին ամերիկացի բարերար Մայքլ Հենրի դե Յանգը Նապոլեոնի այդ գահը հանձնել է Սան-Ֆրանցիսկոյի պատկերասրահին։ Մեկենասի վկայություններով, այն իրեն կտակել էր իր ֆրանսիացի բարեկամը, ով եղել է կայսեր շրջապատից։
Աճուրդում վաճառված գահը նույն ոճով է, ինչ Տյուիլրի պալատինը, բայց մի քիչ տարբերվում է չափսերով։ Փայտե մասերը ծածկված է ոսկով, վրան ասեղնագործված է կայսեր անվան առաջին N տառը՝ պսակված թագով։
Adjugé à 500 000 € frais inclus, le"Fauteuil de trône impérial", lot phare de notre vente d’aujourd’hui.#osenat #auction #napoleon pic.twitter.com/DmrdvSPffd
— Osenat (@OsenatSVV) April 7, 2019
Un coup d’œil en salle pendant les enchères du "Fauteuil de trône impérial", adjugé 500 000 € frais inclus, aujourd’hui à Fontainebleau#osenat #auction #napoleon pic.twitter.com/WrapwUAQnA
— Osenat (@OsenatSVV) April 7, 2019
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով