«Սպորտինգը» հնարավոր է իր մարզադաշտն անվանի Ռոնալդուի պատվին
Լիսաբոնի «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբը, որտեղ իր պրոֆեսիոնալ կարիերան է սկսել Քրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է մարզադաշտն անվանի 34-ամյա պորտուգալացի հարձակվողի պատվին։ sport24.ru-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է O Jogo-ը։
Ներկա պահին մարզադաշտը կրում է «Սպորտինգ» ակումբի հիմնադրի անունը՝ «Ժոզե Ալվալադե»։ Ղեկավարությունը մտածում է այն մասին, որպեսզի անվանափոխեն այն։ Ակումբում կարծում են, որ դա ավելի ճանաչելի կդարձնի «Սպորտինգը» և հովանավորների համար ավելի գրավիչ կլինի։
Ներկա պահին որևէ պայմանավորվածություն չկա, բայց ակումբն արդեն քննարկում է այդ հարցը Ռոնալդուի ներկայացուցիչների հետ։
Ռոնալդուին «Սպորտինգից» հեռացել է «Մանչեսթր Յունայթեդ» 2003 թվականին։ Դրանից հետո նա խաղացել է «Ռեալում», իսկ այժմ «Յուվենտուսի» խաղացող է։