Հասարակություն 13:41 09/04/2019 Հայաստան

Ձեզնից որևէ մեկը մտածում է՝ Հայաստանում մամուլի նկատմամբ կարող է ճնշում լինի՞․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Նորագավիթ» ավտոմաքսատանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ֆեյքերի հետ կապված իր հայտարարությանը:

Դիատարկմանը, թե այդ հայտարարությունը բուռն արձագանքների տեղիք է  տվել, մասնավորապես,  ընդդիմախոսներն ասում են՝  դա կարող է օգտագործվել ազատ մամուլի ճնշման համար, վարչապետը պատասխանեց.

«Հիմա դուք մամուլի ներկայացուցիչ եք, Ձեզ վրա որևէ ճնշում զգո՞ւմ եք, զգացե՞լ եք, կամ մտածում եք, որ կզգա՞ք։ Ձեզնից որևէ մեկը մտածում է, որ Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում կարող է լինի՞։ Կա՞  նման մարդ, որ մտածում է՝ էս Հայաստանում, այնտեղ, որտեղ ես վարչապետ եմ, կարա մամուլի նկատմամբ ճնշում լինի։ Անկեղծ ասեք՝ մտածո՞ւմ եք, թե՞ չէ», – ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ֆեյքերի հետ կապված խոսքը եղել է այն, որ պետք է պայքարել  բռնություն, ազգամիջյան ատելություն քարոզելու դեմ:

«Բա մեր հանրահավաքի օրը մեր «Դուխով» վերնագրով, մեր սիմվոլներով էջն ասում է՝ դանակները վերցրեք, հանրապետականներին սպանեք։ Հիմա եթե էդ օրը մեկը հանրապետականի մի հատ դանակով քերծեր, մենք կարայի՞նք որևէ մեկին ապացուցեինք, որ էդ մենք չենք կազմակերպել։ Բա ի՞նչ, թողնենք անարձագա՞նք։ Մեկ, երկու, երրորդ անգամ կարող է էդ բանը տեղի ունենա, չէ՞»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև «Սպայկա» ընկերությանը:

Նա նշեց, որ վարչապետ ընտրվելուց հետո իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ իրեն ասել են՝ «Սպայկա»-ի հետ կապված կան լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ հարկային:

«Ես բոլորին ասել եմ՝ շատ լավ, ոնց օրենքով նախատեսված կարգն է, հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային պրոցեսը, արտահանման գործընթացը չխաթարվի: Բնականաբար, իմ այս հրահանգը ընկել է նաև որոշ մարդկանց ականջով: Հիմա նրանք սրանից առիթավորվել են ու սկսել են քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով ու քննչական մարմինները խնդիր են դրել գործը հետաքննեն»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝  10 ամիս իր «լռելյայն միջնորդությունը» եղել է այն, որ քննությունն այնպես տարվի, որպեսզի ընկերության աշխատանքը չխաթարվի. «Բայց դա չի նշանակում, որ որոշ մարդիկ գնան մտնեն սենյակներ, քննիչներին ձեռ առնեն, հետո թողնեն գնան իրենց տուն»:

Հարցին, մտավախություն չկա, որ ընկերությունը չի աշխատի, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որ  եթե «Սպայկան» ուզում է բոյկոտ անի, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, մրցակցային պայմաններում շուկան կկարգավորվի։

«Տեսնենք՝ կկանգնեն, թե չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն, որովհետև ոչ մեկ էսօր, առավել ևս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն», - արձագանքեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ այդ 7 մլրդ դրամով կարող են ուսուցիչների աշխատավարձը  բարձրացնել 10 տոկոսով:

«Ազգային ժողովում ասում են՝ ինչո՞ւ չեք բարձրացնում ուսուցիչների աշխատավարձը։ Չեմ բարձրացնում, քանի որ ոմանք հարկեր չեն վճարում։ Ում մոտենում ես, ասում է ուրեմն ռեստորանս կփակեմ, դե էդ դեպքում ոչ մեկ թող հարց չտա՝  ինչո՞ւ է թոշակները ցածր, ինչո՞ւ աշխատավարձերը չեք բարձրացնում, որովհետև բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարեն ու սպառնում են, որ կփակեն աշխատատատեղերը, այսինքն՝ էս ժողովրդին գերի՞ են վերցրել, իրենց կողքով անցնել չի կարելի, քանի որ իրենք մարդկանց կյանքը կանխորոշելու մանդատ ունեն: Չունեն իրենք էդ մանդատը, թող հանգիստ նստեն տեղները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:31
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Իզմիրլյան»...
Աղբյուր` Panorama.am
19:37
Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթել է Վրաստանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:   Կայացած...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանը Կապանում է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում Կապանում է։ Քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Չեմ բացառում, որ այս տեմպերով Նիկոլը Էրդողանի ազդեցության տակ ճանաչի նաև Կոսովոն. Աշոտյան
«Ինչքան ցինիկ և անբարո է դիտվել այսօրվա ռեժիմի կողմից Արցախի ժողովրդին պետությունից և ինքնորոշման իրավունքից զրկելը այլոց իրավունքը Թուրքիայի ճնշման տակ ճանաչելու ֆոնին»
Աղբյուր` Panorama.am
19:11
Քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր այցելել է Ալավերդի համայնք, հետևել Սանահին կայարան թաղամասում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի...
Աղբյուր` Panorama.am
18:49
Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 5-ին
Իրանի նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փոլկը կկայանա հուլիսի 5-ին։ «Իռնա» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտնել...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մբապեն մարզվել է նոր պաշտպանիչ դիմակով
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Բելգիայի դեմ խաղից առաջ մարզվել է նոր պաշտպանիչ դիմակով։ Այս հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:05
Համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր են փոխանցվել Հայոց ցեղասպանության թանգարանին
Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով հունիսի 29-ին հյուրընկալվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, համիդյան ջարդերին...
Աղբյուր` Panorama.am
17:57
Միրզոյանն ու Բորելը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ասում եք` վրացիները ինչի՞ են ֆուտբոլը այդպես լավ խաղում
«Հզոր վարչապետի թիմը նույնիսկ հետիոտնի անցում չի կարողանում կառուցել»։
Աղբյուր` Panorama.am
17:45
Ադրբեջանցիները եկել են, նստել են այն դիրքերի վրա, որոնց մասին երազներում էլ չէին տեսնի. Բագրատ Սրբազան
«Թշնամու մտքում հող վերադարձնել չկա» ,- Ներքին Հանդում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման...
Աղբյուր` Panorama.am
17:26
Նորմալ չէ, որ մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի. Բագրատ Սրբազան
«Մեր զինվորները շնորհքով կացարան չունեն ապրելու, բայց պաշտպանության նախարարը երկու, երեք տուն ունի»,- Սյունիքի Դավիթ Բեկ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Լոռի բերդի նոր գտածոները
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում Պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պատանի հայ ըմբիշներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Այսօր ազատ ոճայիններ 45 կգ Արտակ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ով էլ լինի Իրանի նախագահը, Հայաստանի հետ վարվող քաղաքականությունն էական փոփոխություն չի կրի. Իրանագետ
Պահպանողականների ժամանակ Ադրբեջանի հետ վարվող քաղաքականությունն ավելի կոշտ է լինում, բարեփոխիչների ժամանակ ավելի հակված են լինում տնտեսական համագործակցության»։
Աղբյուր` Panorama.am
16:15
«Լիդիանը» կարող է սնանկանալ, լուծարվել,բայց ամբողջ պարտականությունը ու մեծ բեռը մնալու է մեր պետության վրա. Վարդանյան
Ամուլսարի հանքի շահագործումը կարող է սկսվել 2025 թվականի գարնանը։ Բնապահպաններն այս հայտարարությունը ևս լուրջ չեն ընդունում։ Տարիներ շարունակ...
Աղբյուր` Panorama.am
16:03
Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
Այսօր 89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Լուրը հայտնում է Չարենցի տուն-թանգարանից։ ...
Աղբյուր` Panorama.am
15:58
Վերականգնվում է Լոռի Բերդ ամրոցի եկեղեցին
Մեկնարկել են ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
15:45
Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ
«Միայն խոտումներ են տալիս, ոչ մի բան չեն անում։ Գալիս են, խոստանում ու գնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Բեկի...
Աղբյուր` Panorama.am
15:31
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
Հունիսի 29-ին Խորվաթիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է...
Աղբյուր` Panorama.am
15:19
Mash . Թուրքական Անթալիայի օդանավակայանում 200 ռուսներ արգելափակվել են, մեկ երեխա կորցրել է գիտակցությունը
Թուրքիայում 200 ռուսներ արգելափակված են Անթալիայի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Telegram Mash-ը։ Առկա տեղեկությունների համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, Սյունիք կատարած այցի շրջանակում Դավիթ Բեկ...
Աղբյուր` Panorama.am
14:50
Սյունիքում դեռևս բազմաթիվ անելիքներ ունենք. Դանիելյան
«Թեև մեր այցը դեռևս ընթացքի մեջ է, բայց արդեն կարող եմ նշել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
14:39
Հայկական մուֆլոնները՝ Զանգեզուրի լեռներում
Շրջակա միջավայրի նախարարության  «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում...
Աղբյուր` Panorama.am
14:28
93-ամյա Ուորեն Բաֆեթը փոխել է իր կտակը և հայտնել, թե ում է թողնելու միլիարդները
Ամերիկյան Berkshire Hathaway ընկերության նախագահ Ուորեն Բաֆեթը հայտնել է, որ իր կտակից հանել է ձեռնարկատեր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին
15:21 29/06/2024

Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ. Արցախցի կինը՝ Բագրատ Սրբազանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}