ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությունը Երևանում է
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը՝ Կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ:
ԱԱԾ մամուլի կենտրոնից մանրամասնում են, պատվիրակությունը ժամանել է շտաբային բանակցությունների անցկացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում ս.թ. սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների՝ «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում:
Վարժանքին մասնակցելու են ԱՊՀ մասնակից պետությունների հատուկ ծառայությունները, 102-րդ ռուսական ռազմական բազան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները:
Կայացած հանդիպման ընթացքում կողմերը փոխանակեցին կարծիքներ՝ ԱՊՀ մասնակից պետությունների սահմաններին ձևավորվող իրավիճակի և Սիրիայում ու Իրաքում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից կրած լուրջ կորուստների հետևանքով վերջիններիս ռազմավարությունում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով ի հայտ եկող արդի սպառնալիքների վերաբերյալ: Բացի այդ քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների առջև ներկայիս փուլում կանգնած ծրագրերն ու խնդիրները:
Կողմերը նշել են նաև ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ոլորտում ԱԱԾ-ի և ԱՊՀ ՀԱԿ-ի միջև փոխգործակցության բարձր մակարդակը:
Հիշեցնմենք, որ 2006թ. Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ԱՊՀ ՀԱԿ-ի համակարգմամբ, անց է կացվել «Ատոմ-Անտիտեռոր-2006» հակաահաբեկչական վարժանքը, որի ընթացքում մշակվել են Հայկական ԱԷԿ-ի հակաահաբեկչական պաշտպանվածության ուժեղացման հարցերը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. ՀՀ անվտանգության դեմ որևէ նախանշանային երևույթի բացահայտման դեպքում դրանք կկանխվեն անմիջապես
- ՌԴ ՆԳՆ պաշտոնյա. «Իսլամական պետություն»-ը հետաքրքրություններ ունի Հայաստանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով