Եթե մանղալով խորոված անող լինի, կարող է ես էլ միանամ. Վարչապետը՝ ՀՀ քաղաքացու օրը նշելու մասին
Խորհրդարանն այսօր ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն, ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր:
Լրագրողներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչպես պետք է նշել այդ օրը, վարչապետն ասաց, որ քաղաքացին պետք է որոշի. «Կարող է մեկը որոշում է, ոնց որ անցած տարի, մանղալը հանում է Մաշտոցի պողոտայում ու խորոված է անում»։
Հարցին՝ ինքն ինչպե՞ս է նշելու այդ օրը, վարչապետն արձագանքեց. «Չգիտեմ, եթե մանղալով խորոված անող լինի, կարող է ես էլ միանամ»։
Լրագրողի դիտարկմանը, թե ըստ վարչապետի՝ արդյոք դա նաև այն մարդկանց տոնն է, որոնք «մերժվեցին» անցած տարի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք պետք է որոշեն՝ քաղաքացի՞ են, թե՞ չէ։
Հարակից հրապարակումներ`
- Սեղմված գազը կվաճառվի կիլոգրամով, քաղաքացին էլ իր օրը կունենա. նախագծերն ընդունվեցին
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ քաղաքացու օր նշելու մասին օրենքի նախագիծը