ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Բրեքսիթի երկարաձգման հարցը՝ նախապայմաններով
Եվրոպական Միությունը կարող է Լոնդոնին տրամադրել Բրեքսիթի ևս մեկ հետաձգում՝ մի շարք պայմանների համաձայնելու դեպքում, որոնց թվում է մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններին Բրիտանիայի մասնակցությունը, եթե Միացյալ Թագավորությունը մնա համայնքում:
euronews-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել է հետաձգել ԵՄ-ից դուրս գալու ժամկետը մինչև հունիսի 30-ը, հույս ունենալով, որ այս ժամկետում խորհրդարանը կհաստատի ԵՄ-ի հետ գործարքի պայմանները: Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը դա համարում է քիչ հավանական:
«Մեր փորձը և Համայնքների պալատում խորը տարաձայմնությունները հիմք չեն տալիս ենթադրելու, որ գործարքի վավերացման գործընթացը կարող է ավարտվել մինչև հունիսի վերջ: Ես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք այլընտրանքային տարբերակ. հետաձգենք Բրեքսիթն ավելի ուշ ժամկետով: Տարբերակներից մեկը կարող է լինել բաց ժամկետով հետաձգումը»,-այս մասին ասվում է Տուսկի նամակում՝ գագաթնաժողովից առաջ ԵՄ առաջնորդներին։
Ակնկալվում է, որ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում Եվրամիության ղեկավարները կքվեարկեն Բրեքսետի հետաձգման հարցով: Եթե Եվրամիության առնվազն մեկ անդամ դեմ հանդես գա, ապա Բրիտանիայի դուրս գալը կարող է տեղի ունենալ ապրիլի 12-ին: