Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով (պատգամավորների ընդհանուր թիվը 432 է) հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այս մասին հայտնում է Asbarez գործակալությունը՝ հղում անելով բարերար և հասարակական գործիչ Ալեքքո Պեզիքյանին:
«Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն»,-գրված է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Բանաձևն ընդունվել է 382 կողմ, ոչ մի դեմ և 43 ձեռնպահ ձայներով:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին