Ու-ի մասին խոսենք...Թե չէ ինչի՞ նման է՝ ՄՈւԿ կամ ՇՈւՌՆՈւԽ
Լեզվի Կոմիտեն Դավիթ Գյուրջինյանի «Հանուն մեր նյարդերի» գրքից հատված է հրապարակել իր Ֆեյսբուքի էջում։
«Հայերենի տառերից մեկի՝ ու-ի մասին խոսենք: Այն կազմված է երկու բաղադրիչից՝ ո և ւ (վյուն):
Երբ ու-ի մեծատառն ենք գրում, միայն Ո-ն է «մեծանում»: Այսպես՝ Ուրբաթ օրը Հանրապետության հրապարակում գործ կա:
Երբեմն էլ հարկ է լինում բառը կամ նախադասությունը ամբողջովին գլխատառերով գրել՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ՈՒՐԲԱԹ ՕՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԳՈՐԾ ԿԱ: Այո՜, այս դեպքում վյունն էլ է մեծատառ գրվում:
Թե չէ ինչի՞ նման է՝ ՄՈւԿ կամ ՇՈւՌՆՈւԽ:
Այս մեկը հաշվի՛ առեք հանուն մեր նյար..., չէ՜, հանուն մեր աչքերի»: