Արքայազն Հարրին նկարահանվում է սերիալում
Apple ընկերությունը բրիտանացի արքայազն Հարրիին նկարահանում է Օփրա Ուինֆրիի դոկումենտալ սերիալում, որը հասանելի է լինելու AppleTV+ ծառայության օգտատերերին։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Deadline-ը՝ հղում անելով Քենսինթոնյան պալատի հայտարարությանը։ Հոգեկան հիվանդության մասին սերիալը կցուցադրվի 2020 թվականին։
«Արքայազն Հարրին և Օփրա Ուինֆրին մի քանի ամիս աշխատել են սերիալի վրա և երազում են ցուցադրել այդ կարևոր ծրագիրը գլոբալ հարթակում»,- պարզաբանել է թագավորական ընտանիքի ներկայացուցիչը։
Ֆիլմի ուշադրության կենտրոնում կլինեն հոգեկան հիվանդությունները և դրանց հաղթահարման ուղիները: Արքայազն Հարրին ավելի վաղ արտահայտվել էր, որ կաջակցի այն նախաձեռնությունները, որոնք կվերաբերեն հոգեական առողջությանը։ Բացի նրանից, թագավորական ընտանիքում կա ևս մեկ մարդ, ով մշտապես ուշադրություն է դարձնում այդ խնդրին՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան