Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 61կգ քաշային Արսեն Հարությունյանը Բուխարեստում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում լարված ու հետաքրքիր պայքարում նվաճեց չեմպիոնի կոչումը։
Եզրափակչում հայ երիտասարդ ըմբիշը 17։11 հաշվով հաղթեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր վրացի Բեկա Լոմտաձեին։ Ընդ որում, Հարությունյանը հերթական անգամ հաղթեց կամային որակների շնորհիվ՝ 0։8 հաշվով պարտվելիս կարողանալով վստահ հաղթանակ գրանցել։
Հիշեցնենք, որ 61 կգ քաշային կարգում 19-ամյա Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 14:8 հաշվով հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:
Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը թուրք Ռեջեփ Թոփալն էր: Ու թեև գոտեմարտի սկզբում Արսենը պարտվում էր, կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, ում երկրպագում էր ողջ դահլիճը, սակայն կրկին կամային հատկանիշների շնորհիվ Արսենը հաղթեց 10:4 հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան