Boeing-ը մարտին չի վաճառել գեթ մեկ 737 MAX տեսակի ինքնաթիռ
The Wall Street Journal-ը հայտնում է, որ մարտին ամերիկյան Boeing ընկերությունը 7 տարվա ընթացքում առաջին անգամ 737 ընտանիքի ոչ մի ինքնաթիռ չի վաճառել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի, մարտին Boeing-ն իրականացրել է 737 MAX- ի 11 ինքնաթիռների մատակարարում, ինչը նախորդ երկու ամսվա ընթացքում մատակարարումների կեսն է: Նշվում է, որ հունվարին Boeing- ը 737 MAX 24 ինքնաթիռներ է առաքել, իսկ փետրվարին՝ 27 ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ Boeing 737 MAX-ի մասնակցությամբ վերջին խոշոր ավիավթարը տեղի է ունեցել մարտի 10-ին Եթովպիայում, երբ Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող օդանավը կործանվել էր օդ բարձրանալուց 6 րոպե անց՝ դառնալով 157 մարդու մահվան պատճառ:
Հարակից հրապարակումներ`
- Boeing-ը կրճատում է 737 MAX ինքնաթիռների արտադրությունը
- Boeing-ի դեմ հայց է ներկայացվել
- Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից
- Հունաստանի քաղաքացին փրկվել է՝ Եթովպիայում կործանված ինքնաթիռի չվերթից
- ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում օդանավի վթարի կապակցությամբ