Դալայ Լաման հոսպիտալացվել է կրծքավանդակի վարակով
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման երեքշաբթի օրը Նյու Դելիի հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի վարակով։ Այս մասին հայտնել է նրա օգնականը, հավելելով, որ 83-ամյա վանականի վիճակը կայուն է:
Դալայ Լաման, ով 1959 թ. սկզբին փախել էր Հնդկաստան Չինաստանի իշխանության դեմ անհաջող ապստամբությունից հետո, ապրում է Հնդկաստանի հյուսիսային հատվածում գտնվող Դարամշալա քաղաքում: Այս մասին հայտնում է euronews-ը։
Հաղորդվում է, որ Դալայ Լաման այժմ բուժում է ստանում ու հիվանդանոցում կմնա 2-3 օր։
Հնդկաստանում ապրող մինչև 100.000 տիբեթցիներից շատերը անհանգստացած են, որ իրենց ինքնավար հայրենիքի համար պայքարը կավարտվի Դալայ Լամայի հետ:
Չինաստանը, որը 1950 թ.-ից վերահսկում է Տիբեթը, Նոբելյան խաղաղության դափնեկիր Դալայ Լամային համարում է վտանգավոր անջատողական ու հայտարարում, որ նրա ղեկավարներն իրավունք ունեն հաստատելու Դալայ Լամայի իրավահաջորդին՝ որպես դերակատարում ժառանգված Չինաստանի կայսրերից: Սակայն շատ տիբեթցիներ կասկածում են, որ այսպիսով Չինաստանը փորձում է ազդել համայնքի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին