Հայաստանն առաջին անգամ մասնակցել է GOVGames-ին
Ապրիլի 3-6-ը Դուբայում կայացել են GOVGames-2019 խաղերը, որն անցկացվում է տարբեր երկրների կառավարությունների պետական գերատեսչությունների աշխատակիցներից կազմված թիմերի միջև:
Խաղերն ավանդական են և այս տարի առաջին անգամ դրանց մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության թիմը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանի՝ Facebook-ում կատարած գրառումից:
Հայաստանի թիմի անդամ Վլադիմիր Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, Արթուր Հարությունյանը և Հայկ Հակոբյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում, Վահե Առաքելյանը և Գեղամ Ադամյանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, Նորայր Հարությունյանը և Գևորգ Խունոյան՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում:
GOVGames-2019-ին մասնակցել է 172 թիմ (108 տղաների և 64 աղջիկների): Թիմերը մրցել են արագաուժային վարժություններում՝ հաղթահարելով 3 փուլից բաղկացած 9 տարբեր փորձություններ: Թիմերը բաժանվել են 9 խմբի՝ յուրաքանչյուրում 36-ական թիմ: Մերոնք հավաքել են 80,12 միավոր, իրենց խմբում գրավել 7-րդ տեղը և բաց են թողել եզրափակիչ անցնելու հնարավորությունը (անցումային են եղել միայն առաջին և երկրորդ):
Հայաստանի Հանրապետության թիմը հրավիրված երկրների թիմերից ճանաչվել է երկրորդը՝ ընդամենը 2 միավորով զիջելով ԱՄՆ-ի ներկայացուցիչներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա