Աշխարհում մահապատժի դեպքերը նվազել են
Աշխարհում մահապատժի դեպքերը 2018-ին գրեթե երեք անգամ կրճատվել են։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին պարզ է դարձել Amnesty International-ի զեկույցից։ 2018 թ. մահապատժի է ենթարկվել առնվազն 690 մարդ։ Սա վերջին տաս տարում ամենացածր ցուցանիշն է։
«Աշխարհում մահապատժի դեպքերի կտրուկ նվազումը ցույց է տալիս, որ նույնիսկ այն երկրում, որտեղ ընդունված է, սկսում են հասկանալ, որ մահապատիժը բոլոր հարցերը չի լուծում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Մահապատժի ամենաշատ դեպքերը գրանցվել են Չինաստանում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Վիետնամում, Իրաքում։ Իրանում, Իրաքում, Պակիստանում և Սոմալիում մահապատիժ ավելի քիչ է կիրառվում։ Մահապատժի դեպքերն ավելացել են Բելառուսում, Ճապոնիայում, Սինգապուրում, Հարավային Սուդանում, ԱՄՆ-ում։
Զեկույցում նշվում է, որ ՄԱԿ-ի 193 անդամ երկրից 106-ում մահապատիժն ամբողջությամբ չեղարկվել է, իսկ 36-ում գրեթե չի կիրառվում։
2017-ին, Amnesty International-ի տվյալներով, մահապատժի է ենթարկվել 993 մարդ, 2016-ին՝ 1032 մարդ։ Մահապատժի դեքերի 27 տոկոսը թմրանյութերի հետ կապված հանցագործությունների գործով է։