Warner Bros-ը մեղադրում է Թրամփին հեղինակային իրավունքի խախտման մեջ
«Warner Bros» կինոստուդիան մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հեղինակային իրավունքի խախտման մեջ։ Գազետա.ռու կայքը, հղում անելով BuzzFeed-ին, գրում է, որ ԱՄՆ նախագահն իր Թվիթերում հրապարակել է տեսանյութ, ինչպես նշվում է, այն արդեն եղել է նրա նախընտրական արշավի մի մասը։ Ձայնագրությունը երեք ժամում մեկ միլիոն դիտում է ունեցել։
Տեսանյութում հնչում է Հանս Ցիմմերի երաժշտությունը, որը գրվել է նրա կողմից Բեթմենի մասին ֆիլմի համար։ Դա առաջացրել է կինոստուդիայի դժգոհությունը, հեղինակային իրավունքի խախտման բողոք է ներկայացվել։ Warner Bros-ը նաև հայտարարել է, որ իրավաբանների միջոցով հասնելու է տեսանյութի հեռացման։