Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ներկայացվել
Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում երկրի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը ճանաչել պահանջող բանաձև է ներկայացվել: Թուրքիայի հակազդեցությանն առաջացրած բանաձևի պատճառով Անկարայում Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»-ը։
Նշվում է, որ ներկայացված բանաձևի տակ ստորագրել են ինչպես կոալիցիոն «5 աստղ շարժում» ու «Լիգ» կուսակցությունների, այնպես էլ ընդդիմադիր «Ժողովրդավարական» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության պատգամավորներ:
Ներկայացված բանաձևում Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ընդունել հայոց ցեղասպանությունը և միջազգային արձագանքներ ապահովել:
«20-րդ դարում տեղի ունեցած դաժանություններն ու վայրագությունները ճանաչելն ու հիշատակելը պետք է մշտական զգուշացում լինեն»,- ասվում է բանաձևի տեքստի մեջ:
Նախագծի տեքստի մեջ հղում է արվում նաև 1973թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի բնաջնջումը ցեղասպանություն որակող որոշմանը, ինչպես նաև 2015-ին Եվրախորհրդարանի կողմից նմանատիպ որոշմամբ բոլոր անդամ երկրներին ուղղված ցեղասպանությունը ճանաչելու կոչին:
Տեքստում հղում կան նաև Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին