Վանեցյան. Անանուն հանդես գալը մարդու իրավունքն է
Կալանավորված կեղծ օգտատիրոջ մասին լրագրողների հարցերին Բարձրագույն դատական խորհուրդի մեկամյակի միջոցառմանը մասնակցող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չպատասխանեց։ Նրա հիմնավորմամբ, դրանք նախաքննական գաղտնիք են պարունակում, այս փուլում ոչինչ ասել չի կարող։
Հետաքրքրվեցին, նոր ֆեյքեր կա՞ն ծառայության թիրախում։ ԱԱԾ տնօրենն ասաց՝ ծառայությունն իր անելիքների մասին նախապես չի տեղեկացնում, կարգավիճակ ունեցող այլ անձիք այս գործողության շրջանակում չկան։
Վանեցյանը միաժամանակ ընդգծեց, որ օգտատերերը կարող են հանդես գալ անանուն, դա իրենց իրավունքներից մեկն է։
«Անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը խախտել որևէ մեկն իրավունք չունի։ Այլ բան է, երբ այդ մարդը, հանդես գալով այլ անձի տվյալներով, համացանցում ու հասարակության մեջ տարածում է հանցակազմ պարունակող տեղեկություններ»,-ասաց Վանեցյանը։
Հարցին, թե ինչու հենց վարչապետի հանձնարարականից հետո ձերբակալվեց կեղծ օգտատերը, Վանեցյանը պատասխանեց, մեծ աշխատանք էր պահանջվում։
«Իշխանությանն այսօր քննադատում են հազարավոր ֆեյք էջեր։ Բայց դա չի նշանակում, որ մենք կձերբակալենք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Ֆեյքը կալանավորվել է
- Վանեցյան. Ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ
- Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու. վարչապետ