«Փաստ». Ինչու է զայրացել Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ի երեկոյան ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որի ընթացքում եղել են բավականին լուրջ խոսակցություններ: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել իր թիմակից օրենսդիրների աշխատելաոճից և գործունեությունից: Նա բավականին լուրջ ու կոշտ տոնայնությամբ շեշտել է, որ սա իր սպասած խորհրդարանը չէ, որ պատգամավորները զբաղվում են ժամավաճառությամբ, «թռնում» են նիստերից: Փաշինյանի հիմնական դժգոհություններից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, որ թիմակիցները չեն կարողանում պահել իր քաղաքական «գիծը»:
Պատգամավորներից ոմանք փորձել են Արցախի հիմնահարցի ու Ալիևի հետ ունեցած հանդիպման մանրամասներին ծանոթանալ, ինչը ևս առաջացրել է Փաշինյանի զայրույթը: Վարչապետը նախատել է պատգամավորներին, որ նրանք ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ շատ մակերեսային պատկերացում ունեն, դժգոհել է, որ ամենատարրական թեմաներից չեն կարողանում «էշը ցեխից հանել»: Վարչապետը, ըստ մեր տեղեկությունների, նաև հայտարարել է, որ քարոզչական դաշտն են տանուլ տալիս, հատկապես Արցախի մասով. պոռթկումն այն աստիճանի է եղել, որ նա ասել է. «Չգիտեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խոսելը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում