ԱԱԾ. Ֆեյքը կալանավորվել է
Ֆեյքերի դեմ պայքարի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ին ուղղված հանձնարարկանի շրջանակում ձերբակալված կեղծ օգտատերը կալանավորվել է։ Կալանավորման փաստը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Օրենսգիրքը սահմանում է. «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով, պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»։
Հիշեցնենք, որ խոսքը «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարողի մասին է։ Թե ով է քաղաքացին, ԱԱԾ-ից չեն հստակեցնում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան