«Գահերի խաղի» ավարտի մասին
«Գահերի խաղը» ֆանտաստիկ սերիալի ստեղծողներ Դեյվիդ Բենիոֆն ու Դ. Բ. Ուեյսսը պատմել են մեծածավալ հեռուստաաշոուի ավարտի մասին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հեղինակները Entertainment Weekly-ի հետ զրույցում խոստովանել են, որ ութերորդ եթերաշրջանը ոչ բոլորին է դուր եկել։
«Նույնիսկ եթե ամեն ինչ լավ լինի, որևէ մեկը կատի»,- ասել է Ուեյսսը։
Նրա խոսքով, արդեն շուրջ հինգ տարի գիտի, թե ընդհանուր առմամբ, ինչով կավարտվի Ջորջ Մարտինի գրքի հիման վրա նկարահանված սերիալը։
Բենիոֆն ասել է, որ հեղինակները հանգիստ շունչ չեն քաշի, քանի դեռ առանց արտահոսքի եթերում չհայտնվի վերջին էպիզոդը։
«Եղել է, որ եթեր դուրս գալուց մեկ շաբաթ առաջ արտահոսք է եղել։ Այնպես որ, սկսվում է ամենավտանգավոր ժամանակը»,- ասել է նա։
Պրոդյուսերները ցանկանում են սերիալի եզրափակիչ եթերաշրջանի հեռարձակման ժամանակ անջատել հեռախոսներն ու թաքնվել։
«Ես ուզում եմ խմել և հեռու լինել ինտերնետից»,- խոստովանել է Բենիոֆը։
HBO հեռուստաալիքը «Գահերի խաղը» ութերորդ եթերաշրջանի առաջին սերիան ցույց կտա ապրիլի 14-ին, եզրափակիչը՝ մայիսի 19-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան