Այվազովսկու և այլ հայտնի արվեստագետների հազվագյուտ աշխատանքներ կներկայացվեն Պետերբուրգում
Պետերբուրգի Ռուսական թանգարանում վաղը՝ ապրիլի 11-ին բացվելու է հայազգի հանրահայտ նկարիչ Հովհաննես Այվազովսկու, նաև՝ Միխայիիլ Վրուբելի, Լեոն Բակստի, Ռեպինի, Կորովինի և այլ հայտնի արվեստագետների եզակի աշխատանքների ցուցահանդես։ Աշխատանքների մի մասը նախկինում չեն ցուցադրվել։ topspb.tv-ի հաղորդմամբ, ցուցահանդեսում ընդգրկված են մասնավոր հավաքածուներից աշխատանքներ։
Քիչ հայտնի աշխատանքների ցուցահանդեսում ներկայացված է լինելու ռուս և արտասահամանցի արվեստագետների ավելի քան 400 աշխատանք։ Պետերբուրգցիները կտեսնեն քիչ հայտնի կտավներ, քանդակներ, դրամներ, կիրառական արվեստի նմուշներ։
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 10-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան