Արտակ Զեյնալյան. Պետք է հարգել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները ու այս վեճը մշտապես չբորբոքել
«Որպես վկա հարցաքննվել եմ մարտի 1-ի գործով, որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, երբ վիճարկել ենք ԿԸՀ ընդունած որոշումը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նախարարն ասաց, չի կարող ասել, մարտի 1-ի գործով քննության ընթացը բավարարում է իրեն, թե՞ ոչ։
«Ես ամբողջ ինֆորմացիային չեմ տիրապետում և չեմ կարող գնահատել, ապահովվա՞ծ է արդյոք արդյունավետության բաղադրատարրը»,-ասաց նա։
Լրագրողները հետաքրքվեցին, նախարարն այցելե՞լ է ՔԿՀ-ում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Ես արդարադատության նախարար եմ, և իմ ենթակայության տակ են գտնվում կալանավայրերն ու քրեակատորաղական հիմնարկները։ Ես պատասխանատու եմ այս ոլորտում քաղաքականության համար և նաև պահման պայմանների համար։ Ես կարող եմ այցելել յուրաքանչյուր խուց և կարող եմ տեսնել յուրաքանչյուր խցի, յուրաքանչյուրի պահման պայմաններ։ Ես իմ այցելությունները միանձնյա չեմ կատարում։ Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է։ Եվ այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմանների մեջ ենք գտնվում նրա հետ։ Պետք է հարգել այդ անձի իրավունքները, և այդ վեճը մշտապես չբորբոքել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան