Բեռլինում մոռացել են դիմավորել Թերեզա Մեյին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, ով գնացել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին Brexit-ի հարցով բանակցությունների, ավտոմեքենայի մոտ որևէ մեկը չի դիմավորել։ Ավանդաբար, կարևոր հյուրերին անձամբ ողջունում է երկրի կանցլեր Անգելա Մերկելը։
The Independent-ում հրապարակված տեսանյութում երևում է, որ բրիտանական կառավարության ղեկավարը դուրս է գալիս մեքենայից, միայնակ կարմիր գորգի վրայով քայլում է դեպի շենքը։
news.ru-ի հաղորդմամբ, քաղաքական գործիչը վերադառնում է արդեն կանցլերի ուղեկցությամբ։ Բարձրաստիճան պաշտոնյաները կանգնել են տեսախցիկների դիմաց և միմյանց ձեռք են սեղմել։
Today Theresa May arrived in Berlin for knife-edge Brexit talks... but unfortunately there was no one there to greet her pic.twitter.com/eNicdIGTSo
— The Independent (@Independent) April 9, 2019