Դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը
«Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը ժամը 12։30-ին»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Նա ասաց, այսօրվա նիստի ընթացքում ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը։
«Շատ երկար ու մանրամասն ելույթ ունեցավ, նկարագրեց իրադարձությունները։ Նա ներկայացրեց, թե ինչ հանգամանքներ են եղել 2008 թվականի ընտրություններից հետո և ինչ ինչպես են իրադարձությունները զարգացել և ինչն է պատճառ հանդիսացել արտակարգ դրություն մտցնելու համար»,-ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:
Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը կշարունակի վաղը
- Ալումյան. Իրենք էլ շատ լավ գիտեն, որ Քոչարյանը ոչ կխոչընդոտի քննությանը, ոչ էլ կթաքնվի
- Վերաքննիչ դատարանն այսօր կշարունակի Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը
- Փաստաբան. Ապրիլի 9-ի նիստում պարոն Քոչարյանը կխոսի
- Ալումյան. Մենք այսօր ամեն ինչ կանենք, որպեսզի պարոն Քոչարյանը դուրսը լինի
- Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Վերաքննիչում բողոքի քննությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին