Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը, այսինքն՝ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
«Դատարանը ավանդական որոշումը կայացրեց», - նիստերի դահլիճից դուրս գալով՝ նշեց փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Նա նշեց, որ մեղադրող կողմը որոշմանը հրապարակմանը ներկա չէր։
«Տարօրինակ կերպով ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմնի համար, դատախազության համար դատարանների որոշումները կանխատեսել էին, որովհետև անգամ հրապարակմանը մարդիակ ներկա չեն գտնվում»,- ասաց Ա. Մկրտչյանը։
Փաստաբանը ասաց, որ Մանվել Գրիգորյանին մեղասագրվում են նույնիսկ այնպիսի արարքներ, հոդվածներ, որոնց սուբյեկտն անգամ ինքը չի կարող լինել։
«Այսինքն` արդեն հասել է զավեշտի։ Պատկերացնում եք՝ Ազգային ժողովի պատգամավորի, որը հավատարմագրային կառավարման է հանձնել իր ընկերությունը, ասում են՝ մեղադրվում ես հարկ չվճարելու մեջ, մինչդեռ այդ մարդուն պետք է դատեին հենց հարկը վճարելու համար, եթե զբաղվեր ձեռնարկատիրական գործուենությամբ։ Աբսուրդի ժանրի հասնող մեղադրանքների հետ գործ ունենք»,- ասաց Ա.Մկրտչյանը։
Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Նա կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով ազատված է եղել պաշտոնից
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Խախտումները քրոնիկ են դարձել
- Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
- ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը
- ՀՔԾ-ն չի մեկնաբանում Մանվել Գրիգորյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելու լուրը
- Մանվել Գրիգորյանի գործով մինչև մարտի 11-ը կողմերին ժամանակ է տրվել
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը մեղադրանքի մի մասով դադարեցնում է նրա պաշտպանությունը
- ՀՔԾ. Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է հիմնական հիվանդություններից մեկի դեկոմպենսացիա
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
- Մանվել Գրիգորյանի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին