Շեցին-2019․ Հայ մարմնամարզիկները լուրջ խնդիրների են բախվել ԵԱ-ի մեկնարկից առաջ
Լեհական Շեցին քաղաքում այսօր մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային առաջին օրը ընթանում են ինչպես անհատական, այնպես էլ բազմամարտի որակավորման ելույթները։
Հայաստանի հավաքականն այս առաջնությանը նախապատրաստվում էր Թբիլիսիում, որտեղից թիմը պետք է ուղևորվեր մրցավայր։
Լեհական ավիաուղիները (LOT), վատ եղանակային պայմաններից ելնելով, չեղարկել են չվերթը ուղիղ 26 ժամով։ Սակայն նույն ժամանակահատվածում այլ ավիաուղիներ իրականացրել են իրենց կանոնավոր չվերթները։
Միջադեպի հետևանքով՝ Հայաստանի հավաքականի մարզիկները չեն հասցրել անգամ մասնակցել պաշտոնական մարզմանը և 2 գիշեր չեն քնել։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշել է, որ այս միջադեպն, իհարկե, կանդրադառնա մարզիկների ելույթների վրա, սակայն տղաները հավաքված են ու լավ տրամադրված։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա