Քրիշտիանու Ռոնալդուն նմանակ ունի Իրաքում
Իրաքցի սիրողական ֆուտբոլիստ Բիվար Աբդուլլան հայտնվել է ուշադրության կենտրոնում, կարծես թե նա իսկական աստղ է։ Նրան կանգնեցնում են փողոցում, խնդրում են նկարվել այն պատճառով, որ Բիվարը նման է պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին։
Սակայն, ի տարբերություն «Յուվենտուսի» աստղի, 25-ամյա Բիվարը հանդես չի գալիս հայտնի եվրոպական ակումբներում, այլ կյանքի համար վաստակում է շինհրապարակում աշխատելով և միայն ազատ ժամանակ է ընկերների հետ ֆուտբոլ խաղում։
Բիվարը մեծացել է աղքատ ընտանիքում՝ Սորան քաղաքում։ Արդեն 7 տարեկանում նա ստիպված է եղել հրաժարվել կրթությունից՝ ընտանեկան դժվարությունների պատճառով։
Բիվար Աբդուլլային սիրում են տեղացիները, իսկ ինքը հույս ունի, որ մի օր կհանդիպի Ռոնալդուին։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին