Reuters. Վենեսուելան արտասահմանում 8 տոննա ոսկի կվաճառի
Վենեսուելայի Կենտրոնական բանկի պահեստարանից դուրս է բերվել 8 տոննա ոսկի։ vedomosti.ru-ի հաղորդմամբ, գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ըստ տեղեկության, ոսկին վաճառվելու է արտասահմանում։ Ով է դառնալու գնորդը, հայտնի չէ:
Տարեսկզբից Վենեսուելայի ԿԲ պահուստները նվազել են 30 տոննայով: Հիմա պահեստարաններում կա մոտ 100 տոննա ոսկի՝ ավելի քան 4 միլիարդ դոլար արժեքով: Ծախսերի նման տեմպի դեպքում երկրի ոսկու և արժույթի պահուստը կարող է տարեվերջին վերջանալ: Ոսկու վաճառքը պայմանավորում են ԱՄՆ սահմանած պատժամիջոցների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են