Պավարոտիի մասին նոր ֆիլմ
Ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Ռոն Հովարդը վավերագրական ֆիմ է նկարահանել իտալացի օպերային տենոր Լուչանո Պավարոտիի (1935-2007 թթ.) մասին։ muzcentrum.ru-ի հաղորդմամբ, ֆիլմում բացի հայտնի կադրերից, կա նաև նոր հարցազրույց։ Ֆիլմի կենտրոնում է լեգենդար տենորի եզակի երաժշտական կարիերան, նաև նրա մարդկային բնույթը։
Պաշտոնական թրեյլերն արդեն հասանելի է։ Տեսահոլովակում հայտնի ձայնագրություն է, որտեղ երեք տենոր կատարում են Nessun dorma-ը ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և Դոմինգոյի խոսքը՝ նվիրված Պավարոտիին. «Նա միայն պետք է բացի բերանը և հետո ամեն ինչ ստացվում է թեթև»։
Պավարոտիի կենսագրական ֆիլմը լայն էկրան կբարձրանա հունիսի 7-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան