Մատենադարանը 51 ձեռագիր նվիրատվություն է ստացել
2018 թվականին նախատեսված ծրագիրն ամբողջությամբ արվել է։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։
«Ներկայացրել եմ հնգամյա ծրագիր, որի հիման վրա էլ ընտրվել եմ տնօրեն և իրականացնում եմ ծրագիրը»,- ասաց Մանտենադարանի տնօրենը։
Վ. Տեր-Ղևոնդյանի գնահատմամբ, 2018 թ. Մատենադարանի կողմից արված հրատարակությունները թե քանակի, թե որակի առումով գոհացուցիչ են։ Նա տեղեկացրեց, որ 2018-ին համալրվել են Մատենադարանի ֆոնդերը, 51 ձեռագիր նվիրատվություն են ստացել։ Ստացել են ոչ միայն հայերեն, նաև եթովպերեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Տնօրենն ասաց, որ հետաքրքիր, կարևոր արխիվներ են նվեր ստացել, որոնք մշակման փուլում են։
2018 թվականին Մատենադարանն ունեցել է 113 հազար այցելու։ Վահան Տեր-Ղևոնդյանը հայտնեց, որ Մատենադարանի Արցախի մասնաճյուղը 2018-ին ունեցել է շուրջ 16 հազարի այցելու, ինչն Արցախի համար բավական մեծ թիվ է։ Նրա խոսքով, Գանձասարի վանքի հարևանությամբ գործող Մատենադարանի մասնաճյուղը շատ լավ ցուցադրություն ունի, ցանկանում են, որպեսզի այն նաև ստանա գիտահետազատոկան բնույթ, ինչպես մայր Մատենադարանը։
Խոսելով անցած տարի Նյու Յորքի «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում բացված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի մասին, որտեղ Մատենադարանից ներկայացված է եղել 28 ձեռագիր, Վ. Տեր-Ղևոնդյանը գնահատեց աննախադեպ այն առումով, որ եթե եվրոպական երկրներում այդ մասշտաբով ներկայացվել էր հայկական մշակույթը, հայկական ձեռագրերը, ԱՄՆ-ում երբևէ չի եղել։ Ցուցահանդեսը տևել է 4 ամիս, ունեցել է մի քանի հարյուր հազար այցելու։
Հարակից հրապարակումներ`
- Մատենադարանի մուտքն ամսվա մեջ մեկ օր անվճար կլինի
- Մատենադարանի այս տարվա առաջին ձեռագրական համալրումը
- Ընտրվել է «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը
- Լևոն Մինասյանի դուստրը Մատենադարանին նվիրեց հոր արժեքավոր գրքերը
- Լոնդոնաբնակ դոկտոր Վրեժ Ներսեսյանը Մատենադարանին է նվիրաբերել ձեռագրեր
- Իտալիայի նախագահն այցելել է Մատենադարան
- Մատենադարանի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը
- «Մատենադարան» տնօրենի պաշտոնի համար դիմում է ներկայացրել մեկ թեկնածու
- Անցկացվելու է «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը
- «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը». Նոր ուսումնասիրություն՝ նորանոր բացահայտումներ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան