15:53 11/04/2019 Հայաստան

Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում․ Հայաստանը բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում է, ոչ պահանջում

«Ղարաբաղի հարցը խաղաղ միջոցներով կարգավորելու Հայաստանի պարտավորությունը ես վերահաստատեցի ևս մեկ անգամ այս ամբիոնից ելույթ ունենալով։ Վերջին շրջանում խաղաղության օրակարգը, բանաձևը կյանքի կոչելը մեր ամենակարևոր անելիքներից մեկն է։ Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք Ադրբեջանի նախագահի հետ բավականին ուղիղ, ազնիվ խոսակցություն ծավալել։ Ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք Ղարաբաղի հարցի կարգավորման նրբությունների, մեխանիզմների վերաբերյալ, բայց այն, որ կարողացել ենք կառուցողական, անկեղծ քննարկումների մթնոլորտ ստեղծել, արդեն լավ է»,- ԵԽԽՎ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ 2001թ․-ին անդամակցելով Եվրոպայի խորհրդին Հայաստանը խոստացել է զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, երբ է կյանքի կոչվելու այդ խոստումը։

Վարչապետը նշեց, որ այսօր մի քանի կարևորագույն խնդիր կա, որին պետք է պատասպանենք՝ խաղաղության օրակարգը ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար, որոնցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը կարգավորման գործընթացին։

«Շատ դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք պատրաստվում հարցը կարգավորել՝ առանց կոնֆլիկտի առաջնային ու հիմնական կողմին լսելու։ Մեր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերականգնենք երկխոսությունը Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև»,-ասաց Փաշինյանը, նշելով, որ նախկինում ԼՂ և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի է ունեցել ուղիղ հանդիպում։

Նշվեց, որ ԼՂ ընտրված ներկայացուցիչնեը միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում մինչև անգամ 2018թ․-ը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դառնալուց առաջ եղել է ԼՂ ընտրված նախագահը, այնուհետ Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, ով եղել է Ղարաբաղի առաջնորդներից մեկը։

«Մեր խնդիրն է այսօր ստեղծել պայմաններ, որ այդ երկխոսությունը ԼՂ ու Ադրբեջանի միջև չընդատվի։Եվ սա շատ կարևոր պարտավորություն է»,-ասաց Փաշինյանը։

Ղարաբաղի վերաբերյալ հարց ուղղեց նաև Թուրքիայի պատվիրակը, թե նրա ընտրությամբ հույս էր արթնացել ԼՂ խնդրի կարգավորման համար, սակայն ձևաչափի փոփոխության վերաբերյալ հայտարարությունները կարող են խնդիրներ առաջացնել և հույս հայտնեց, որ Փաշինյանը կարող է երկիրը խաղաղության տանել։

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ Հայաստանը բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում է, ոչ պահանջում և ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։

«ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին ոչ միայն ենթադրվել է, այլևս տեղի է ունեցել»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը ԼՂ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։

Փաշինյանն ասաց, որ ԼՂ մասնակցությունը քմահաճույք չէ, նախապայման չէ, այլ հակառակը, հարցն այն է, թե մենք ուզում ենք այն կարգավորել, թե ոչ։ Եթե ուզում ենք, ապա ինչպես կարելի է ԼՂ հարցը կարգավորել առանց ԼՂ-ի։

«Հաճախ օգտագործվում է օկուպացիա բառը, բայց այն մարդիկ, ովքեր այսօր ապրում են Ղարաբաղում, ծնվել են այնտեղ, նրանց պապերը, պապերի պապերն են ապրել Ղարաբաղում։ Ինչպ՞ս կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, իր երեխան է ծնվել և որտեղ հուղարկավորված են իր նախնիները»,-ասաց Փաշինյանը, նշելով, որ առաջարկում են նստել սեղանի շուրջ՝ կոնֆլիկտի բոլոր կողմերով, ու համաձայնել, որ խոսում են ոչ թե հարցի չկարգավորման, այլ կարգավորման և որ «մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է՝ ինչպես հարիր է 21-րդ դարի դարի մարդկանց, ԵԽ անդամ երկու երկրների»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}