Ավելի քան 230 երեխա է զոհվել սիրիական ճամբարում
Սիրիայի հյուիսի-արևելքում ալ-Հոլ ճամբարում ավելի քան 230 երեխա դարձել է մարդասիրական աղետալի իրավիճակի զոհ։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կուպչիշինը։
Նա նշել է, որ ճամբարում ամեն օր մահանում է 10-20 մարդ, այդ թվում նաև երեխաներ։
«Ճամբարում զոհված երեխաների ընդհանուր թիվը հասել է 235-ի»,- ասել է Վ. Կուպչիշինը։
Աղետալի իրավիճակի մասին հայտնի էր դարձել մի կնոջից, որին հաջողվել էր լքել ճամբարը։ Կուպչիշինը կոչ է արել միջազգային կազմակերպություններին մարդկանց փրկության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ գլխավոր շտաբի պետ. Սիրիայի խաղաղ կյանքի վերականգնման գործում Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի
- Սիրիայում հայտնաբերվել է ահաբեկիչների կողմից առևանգված արտեֆակտերի թաքստոց
- Սիրիայում վիրավորված հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է
- Սիրիա ուղարկված հայկական խումբն ականազերծել է 10 հազար քմ-ից ավելի տարածք
- Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1,1 հազար փախստական
- Շուրջ երեք հազար փախստական է Սիրիա վերադարձել
- Սիրիա ավելի քան 232 հազար փախստական է վերադարձել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան