«168 ժամ». Ո՞վ է հաջորդը՝ գործարար հանրությանը լուրջ փորձություն է սպասվում
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հրահանգեւ է գործ հարուցել իր բարեկամներից մեկի նկատմամբ, սկսեցին խոսակցություններ պտտվել, որ դրանով վարչապետը նախապատրաստում է ձերբակալությունների հերթական փուլը; Ու դա Երկար սպասեցնել չտվեց: Հաշված օրեր հետո ձերբակալվեց «Սպայկա» ընկերության սեփականատերը: Նա մեղադրվեց տարիներ առաջ իրականացված գործունեության արդյունքում հարկային պարտավորությունները թաքցնելու մեջ:....
Եթե ոչ հիմա, ապա հետագայում, անշուշտ, հայտնվելու են նոր ընկերություններ, որոնք զբաղեցնելու են «Սպայկայի» տեղը: Թեև հասկանալի է, որ դրա համար ժամանակ կպահանջվի: Թե որքա՞ն կորուստներ կկ|փ գյուղացին այդ ընթացքում, առայժմ վաղ է հաշվել:
Այն, որ պետությունից գողացած փողերը պետք է վերադարձնել, այլ կարծիք լինել չի կարող: Բայց կարելի է, չէ՞, դա անել տնտեսությանը չվնասելու ճանապարհով: Չգիտես ինչու, կառավարությունը գնում է հակառակ ուղղությամբ քանդում է եղածը՝ առանց մտածելու նորը ստեղծելու մասին:
Իհարկե, խնդիրն ամենևին էլ միայն «Սպայկան» չէ, որն այսօր կանգնած է տնտեսական գործունեությունը դադարեցնելու կամ նախատեսված ներդրումային ու գործարար ծրագրերը սառեցնելու վտանգի առջև: Խնդիրն այն է, որ նույն ձևով կառավարությունը կարող է հարվածի տակ վերցնել բոլոր նրանց, ում կհամարի ոչ յուրային: Պատահական չէ, որ գործարար հանրությունը խիստ անհանգստացած է վերջին դեպքերի կապակցությամբ: Իսկ այդ անհանգստությունն անտեղի չէ: Ցանկացած պահի նույն ճակատագիրը կարող է սպառնալ յուրաքանչյուրին:
Այնպես չէ, որ հարկային նախկին պարտավորությունների հետ կապված խնդիրներ չեն կարող լինել մյուսների մոտ: Դա եղել է համակարգային խնդիր, որին այս կամ այն կերպ առնչվել են գրեթե բոլորը:
Ու հիմա, երբ կառավարությունը գնում է նման քայլի, պետք է գիտակցի նաև հնարավոր բացասական հետևանքները: Եթե կա նպատակ՝է բացահայտել նախկինում թաքցված պարտավորությունները, ապա դա չպետք է լինի ընտրողաբար:...
Դե թող գնան ու ստուգեն, թե նույն Սամվել Ալեքսանյանն ինչքա՞ն հարկ է թաքցրել պետությունից մինչև իշխանափոխությունը:
Իսկ գուցե գործարարների մոտ հարկային նախկին պարտավորու- թյունների կատարման վերաբերյալ ստուգումները պետք էր սկսել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՞ց, թե՞ հեղափոխության օրերին քայլ արած գործարարներին այդ վտանգը չի սպաոնում: Այնպես, ինչպես, ասենք՝ Գագիկ Ծառուկյանին, որին հարկային մարմինները շատ արագ հիշում են այն ժամանակ, երբ իշխանության ծիրից դուրս ինչ-որ քայլեր է փորձում անել:
Եթե սա է մոտեցումը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ է լինելու, երբ սկսի գործել անցումային արդարության կամ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը:
Այս ամենից սեփականության վերաբաշխման հոտ է գալիս: Եթե նույնիսկ նման խնդիր դրված չէ. միևնույն է ամեն ինչ տանում է դրան:
Որքան էլ կարող է արդարացված լինել թաքցված գումարները բացա- հայտելու ձգտումը, դա պետք է արվի այնպես, որպեսզի տնտեսությունն ու հասարակությունը հնարւսվորինս քիչ վնասներ կրեն դրանից: Ի վերջո, ցանկացած գործարարի սնանկա-ցումից տուժում է ոչ միայն ինքը:
... Թե ո՞ր ճանապարհով կգնա կառավարությանը ցույց կտա ժամանակը: ԱմԵն դեպքում միանշանակ է, որ երկրին ու տնտեսությանը ոչ թե նոր ցնցումներ են պետք, այլ կայունություն և հանգստություն:
Ամբողջությամբ՝ 168ժամ թերթում