Ալեքս Շութմանի վարպետության դասը՝ Beeline ստարտափ ինկուբատորում
Beeline ստարտափ ինկուբատորում կայացել է աշխարհի թոփ 10 գործադիր տնօրեններից մեկի՝ Ալեքս Շութմանի վարպետության դասը: Ամերիկացի գործարարը հանդիպել է ինկուբատորի ռեզիդենտ ստարտափների հիմնադիրներին և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի /BANA/ ներդրողներին ու գործընկերներին:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Workfront»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեքս Շութմանն ունի ավելի քան 25 տարվա ղեկավարման փորձ մի շարք տեխնոլոգիական ընկերություններում, որոնց թվում են՝ «IBM», «BMC» «Software», «Vignette» ընկերությունները, նաև «Apptio»-ն և «Eloqua»-ն, որոնք աշխատում են SaaS-ի ծրագրով:
Իր ելույթում Ալեքս Շութմանը կիսվել է մասնագիտական փորձով՝ խոսելով աշխատանքի կառավարման և աշխատանքային միջավայրում առաջնորդության մթնոլորտի կարևորության մասին: Նա կարևորել է կապը նոր տեխնոլոգիաների և աշխատանքի կառավարման միջև: Արդյունավետ աշխատանք ունենալու համար Շութմանը նաև կարևոր է համարում կառավարման մեջ հստակ սահմանել և ընթացքում զարգացնել մոտիվացիան և տեսլականը:
Ալեքս Շութմանը ներկայացրել է ներկայիս աշխատանքի կառավարման վերաբերյալ արդիական թեմաներից մեկը. «Թեև տեխնոլոգիական նորարարությունները բարձրացրել են աշխատանքի որակը, սակայն դեռևս կառավարման մեջ կան որոշ ասպեկտներ, որոնք լուրջ ուշադրության կարիք ունեն»:
«Հաջող բիզնես ունենալու համար շատ կարևոր է ճիշտ ղեկավարումը, և նման փորձառու մենեջերից խորհուրդներ ստանալը անգնահատելի է երիտասարդ ու սկսնակ գործարարների համար։ Վստահ եմ, որ այս և բազմաթիվ նման հանդիպումները խիստ օգտակար կլինեն մեզ Beeline ստարտափ ինկուբատորի թիմերի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Ինկուբատորի նպատակն է` օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը Դիլիջանի արվեստի փառատոնի շրջանակներում ներկայացրել են «Արվեստանոց» ցուցադրությունը
- Beeline-ը վերագործարկել է երկու փաթեթ մարզերի բնակիչների համար
- Beeline-ում Xiaomi Redmi 6A սմարթֆոննեն ավելի մատչելի են դարձել
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար
- Beeline-ն առաջարկում է սիրելիի համար նվեր շահել
- Beeline Ստարտափ Ինկուբատորն արդեն գործում է նոր ձևաչափով
- Beeline-ը գերազանցել է մեկ միլիոն բաժանորդների շեմը
- Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում
- Beeline-ը նոր լրացուցիչ հնարավորություններ է գործարկել կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Առաջնորդության դպրոցի ուսանողների համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին