Ասանժին ձերբակալել են ԱՄՆ արտահանձնելու համար. WikiLeaks
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիայում ձերբակալել են Միացյալ Նահանգներ արտահանձնելու համար։ Այս մասին նշված է WikiLeaks-ի Twitter-ի էջում։
ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ ավելի վաղ Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել էր՝ Մեծ Բրիտանիան պարտավորվել է Wikileaks-ի հիմնադիրին չարտահանձնել այն երկրին, որտեղ նա կարող է խոշտանգումների կամ մահապատժի ենթարկվել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն այսօր ձերբակակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Ասանժին տեղափոխել են Լոնդոնի կենտրոնական ոստիկանության բաժին, որտեղ կմնա մինչև Վեստմինստրի դատարանի առջև կանգնելը։
Նշենք, որ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին