Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 8-ը նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 17, ծեծի 10, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու ու սպանության սպառնալիքի 2-ական, անձի առևանգման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենք կրելու, թմրանյութի իրացման և ֆիզիկական վնաս հասցնելու սպառնալիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: