«Եվրատեսիլը» ԱՄՆ-ում չեն ցուցադրի
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը չեն կարող դիտել ԱՄՆ-ում։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Deadline-ին, գրում է, որ Viacom հոլդինգին պատկանող Logo հեռուստաալիքը երեք տարի հեռարձակել է մրցույթի եզրափակիչը ԱՄՆ-ում, այս տարի չի ցուցադրի։
Logo առաջին անգամ ցուցադրել է «Եվրատեսիլը» 2016-ին։ Անցած տարի այն դիտել է 74 հազար մարդ, ինչը 10 հազարով ավելի է, քան 2017-ին։ Դեռ անհայտ է, արդյոք ամերիկյան այլ հեռուստաալիքը կհավակնի ցուցադրել Եվրատեսիլ-2019»-ը։
Միջազգային մրցույթը կայանալու է մայիսի 14-18-ը Թել Ավիվում։
Հարակից հրապարակումներ`
- Մադոննան հաստատել է «Եվրատեսիլին» մասնակցությունը
- Շվեդիայում պահանջում են բոյկոտել «Եվրատեսիլը»
- Սրբուկը ելույթ է ունենալու առաջինը
- Հնարավոր է «Եվրատեսիլը» չեղարկվի
- «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը վերսկսվել է