Ալեգրովան հրաժարվել է կատարել «Կայսրուհի» երգը
Ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովան ապրիլի 7-ին համերգ է ունեցել Կրասնորդարում, որը դուր չի եկել տեղի երկրպագուներին։ Գազետա.ռու-ն, հղում անելով yuga.ru-ին, գրում է, որ հանդիսատեսներից մեկը պատմել է՝ իրենց արգելել են հեռախոսներով նկարահանել և լազերով լուսավորել են նրանց աչքերը։
Երգչուհին, հյուրերի խոսքով, չի ներկայացրել այն ծրագիրը, որը սպասում էին նրանից։
Ալեգրովան «կոպիտ տոնով» պատասխանել է մի կնոջ, ով խնդրել է երգել «Կայսրուհի» (Императрица) երգը։
«Սիրելի երգերից լսել ենք միայն երեք՝ կատարված խռպոտ ձայնով»,- ասել է համերգի հանդիսատեսներից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան