Ալումյան. Այ էս մակարդակի իրավական վեճ է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերից փաստաբաններն առանձնացրել են ցուցմունքներ, որոնք, ինչպես պնդում է փաստաբան Հայկ Ալումյանը, իսպառ հերքում են առաջադրված մեղադրանքը։
«Իսպառ, ուղղակի իսպառ հերքվում են»,-կրկնեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամը։
Լրագրողի այն հարցին, մեղադրանքը կառուցված է հիմնականում վկայություննե՞րի, ցուցմունքնե՞րի, թե փաստաթղթերի հիման վրա, պաշտպանն արձագանքեց.
«Դուք ավելի խելացի հարց եք տալիս, քան դատավարության մյուս մասնակիցները։ Արշակ Կարապետյանի մի ցուցմունք են գտել, ով ասում է, որ փետրվարի 24-ից հանձնարարվել է մտցնել արտակարգ դրություն։ Ու ցուցմունքի հիման վրա փորձում են ապացուցել, որ փետրվարի 24-ից Հայաստանում եղել է արտակարգ դրություն այն պարագայում, երբ այդ հանգամանքը ցուցմունքով ընդհանրապես չի կարող հաստատվել կամ հերքվել։ Պետք է ուղղակի նայել, թե փետրվարի 24-ից իրավունքների ինչ սահմանափակումներ են եղել կամ չեն եղել, հրամանագիր եղե՞լ է արտակարգ դրության մասին, թե՞ ոչ։ Այ էս մակարդակի իրավական վեճ է»։
Ալումյանն ասաց, ցուցմունք է տվել նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Նրա ցուցմունքով, ինչպես նաև շատ ուրիշ մարդկանց ցուցմունքով հստակ հիմնավորվում է պարոն Քոչարյանի ասածներից մի շարք դրվագներ։ Այս կամ այն վկանների ցուցմունքներով հաստատվում են այն, ինչ մենք արդեն 8 ամիս կրկնում ենք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները
- Ալումյան. Մենք ծանոթ չեն գործի բոլոր նյութերին
- Դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը
- Դատավորների Magna Carta-ն և Քոչարյանի քրեական հետապնդումը
- Ալումյան. Իրենք էլ շատ լավ գիտեն, որ Քոչարյանը ոչ կխոչընդոտի քննությանը, ոչ էլ կթաքնվի
- Վերաքննիչ դատարանն այսօր կշարունակի Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը
- Սևակ Թորոսյան. Առկա չէ որևէ երաշխիք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կքննվի արդար դատաքննության միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան